«Դալի և Պիկասո» ցուցահանդեսը մեկ շաբաթով երկարացվում է
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am։ Օգոստոսի 21-ից Հայաստանի Ազգային պատկերասրահում վերաբացվել է «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը: Ցուցահանդեսի հանդեպ հետաքրքրությունը մեծ է, այս օրերին նաև հերթեր են գոյացել պատկերասրահի մուտքի մոտ։
«Հաշվի առնելով «Դալի և Պիկասո» ցուցահանդեսի հանդեպ հասարակության ահռելի հետաքրքրությունը և հակահամաճարակային կանոնների պահպանման արդյունքում գոյացած մեծ հերթերը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ համաձայնություն է ձեռք բերվել հավաքածուատեր Ալեքսանդր Շադրինի հետ երկարացնելու ցուցահանդեսը ևս մեկ շաբաթով՝ մինչև օգոստոսի 30-ը ներառյալ»,- հայտնում են Ազգային պատկերասրահից։
Աշխատանքային ժամերը ՝ օգոստոսի 25-30-ը ժամը 11.00-20.30-ը:
Հիշեցնենք, որ ցուցահանդեսը ներկայացնում է Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի 260 ստեղծագործություն (քանդակ, գրաֆիկա, խեցեղեն)՝ «Искусство Наций» հիմնադրամի նախագահ, մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից: Այս ցուցահանդես-նախագիծն արդեն ներկայացվել է բազմաթիվ երկրներում: Հավաքածուն Ալեքսանդր Շադրինը համալրել է 15 տարիների ընթացքում, այն Դալիի ստեղծագործությունների խոշորագույն և Պիկասոյի խեցեգործական աշխատանքների ամենաներկայանալի հավաքածուներից է աշխարհում:
Ցուցահանդեսը բացվել է մարտի 7-ին, պետք է գործեր մինչև ապրիլի 26-ը, սակայն համավարակով պայմանավորված պատկերասրահը փակ էր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում