Հանրապետության հրապարակի նախագծման բաց մրցույթին մասնակցելու հնարավորություն են ստացել նաեւ արտասահմանցի ճարտարապետները

Երեւանի քաղաքապետարանը փոփոխություն է կատարել Հանրապետության հրապարակի նախագծման մրցույթի պայմաններում: Ինչպես «Times.am»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փոփոխությունը պայմանավորված է այն համգամանքով, որ արտերկրյա մի շարք ճարտարապետներ դիմել են քաղաքապետարան’ խնդրելով հրապարակի ճարտարապետական բաց նախագծային մրցույթի համար հայտարարված պայմ աններից հանել մասնակիցների քաղաքացիությանը վերաբերող սահմանափակումները, որպեսզի նրանք նույնպես հնարավորություն ունենան մասնակցելու հայտարարված մրցույթին:

Երևանի քաղաքապետարանը կատարել է անհրաժեշտ փոփոխություններ, համաձայն որոնց’ հայտարարության տեքստի վերնագրից’ «Երևանի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ», հանվել է «հանրապետական» բառը: Հայտարարության տեքստի «Մրցույթին մասնակցության պայմանները» մասում «Հայաստանում» հատվածը փոխարինվել է «Հայաստանում և այլ երկրներում» արտահայտությամբ: Հայտարարության տեքստի «Մրցույթի անցկացման և նախագծերի ներկայացման ժամկետնե րը» մասում «օգոստոսի 29-ը»-ի փոխարեն վերջնաժամկետ է նշվել «հոկտեմբերի 15-ը», իսկ «Մրցույթի արդյունքների ամփոփումը և մրցանակային ֆոնդը» հատվածում «սեպտեմբեր ամսվա 20-ը»-ը փոխարինվել է «նոյեմբերի 5»-ով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում