Մեսսին որոշել է հեռանալ «Բարսելոնայից». ակումբում հաստատել են
26/08/2020 10:45
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Նախօրեին իսպանական ԶԼՄ-ներին հայտնի էր դարձել, որ կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին որոշել է լքել ակումբը։ Football Espana-հաղորդմամբ, ակումբը հաստատել է, որը ֆուտբոլիստը համապատասխան դիմում է ներկայացրել։
sport.ru-ն գրում է, որ արգենտինացին որոշել է օգտվել պայմանագրում առկա հնարավորությունից, ինչը թույլ է տալիս նրան յուրաքանչյուր մրցաշրջանի ավարտին միակողմանիորեն դադարեցնել պայմանագիրը:
Լրագրողները, վկայակոչելով ակումբում աղբյուրը, շեշտում են, որ «Բարսելոնայի» ղեկավարները մտադիր են փորձել պահել Մեսսիին, բայց այն մասին, թե ինչի հաշվին է «Բարսելոնան» ծրագրում համոզել Լիոնելին մնալ, չի հաղորդվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում