Կուման-Մեսսի հանդիպմանը հոլանդացին հայտնել է, որ թիմում արտոնյալներ չեն լինելու
26/08/2020 11:03
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.am: Deportes Cuatro-ի հաղորդմամբ, Մեսսիի ու «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի միջև կայացած հանդիպման ժամանակ հոլանդացին շատ խիստ է իրեն պահել ու հայտնել, որ հանդերձարանում լիդերներ չեն լինելու:
Աղբյուրը հայտնում է, որ զրույցն անցել է ոչ թե թշնամական, այլ լարված մթնոլորտում:
Մեսսիի համար այդ դիրքորոշումն անակնկալ է եղել, և հենց դա է դարձել թիմից հեռանալու որոշում կայացնելու գլխավոր պատճառը: Այնուամենայնիվ, Կումանը հույս է կապում արգենտինացու հետ և նրան համարում է թիմի կարևորագույն օղակներից մեկը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում