Ուրարտուի դարպասապահները հրավիրվել են Հայաստանի հավաքական

Ուրարտուի դարպասապահները հրավիրվել են Հայաստանի հավաքական

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.amՀայաստանի ազգային հավաքականը սկսում է Ազգերի լիգայի նախապատրաստությունը և օգոստոսի 31-ից սեպտեմբերի 8-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն-Ակադեմիայում։

Հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հավաքական է հրավիրել նաև «Ուրարտուի» դարպասապահներ Արսեն Բեգլարյանին և Անատոլի Այվազովին։ Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Մեր ընտրանին Ազգերի լիգայում իր ելույթները կսկսի սեպտեմբերի 5-ին՝ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ արտագնա խաղով, իսկ 3 օր անց՝ սեպտեմբերի 8-ին, սեփական հարկի տակ կընդունի Էստոնիայի ընտրանուն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Գանձասար-Կապանի» հենակետային կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում