Ինտերը ցանկանում է ձեռք բերել Չելսիի ֆուտբոլիստին

Ինտերը ցանկանում է ձեռք բերել Չելսիի ֆուտբոլիստին

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.am«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է ձեռք բերել «Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեին: Այս մասին Twitter-ում հաղորդել է լրագրող Նիկոլո Սիրան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսին» կբաժանվի մի շարք ֆուտբոլիստներից: Նրանց թվում է նաև ֆրանսիացի հենակետային կիսապաշտպանը, ով Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում անցկացրել է 22 հանդիպում և խփել է 3 գոլ:

29-ամյա Կանտեի պայմանագիրը լոնդոնցիների հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ: Կիսապաշտպանը «Չելսիի» կազմում խաղում է 2016 թվականից, որի կազմը նա համալրել է տեղափոխվելով «Լեսթերից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում