Բելառուսը Ռուսաստանին ամենամոտ երկիրն է. Պուտին

Բելառուսը Ռուսաստանին ամենամոտ երկիրն է. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.amՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը Բելառուսի հետ սերտ համագործակցային և բարեկամական կապեր ունի, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Մենք, անշուշտ, անտարբեր չենք այնտեղ տեղի ունեցող դեպքերի նկատմամբ։ Այն Ռուսաստանին մոտ, գուցե ամենամոտ երկիրն է և՛ էթնիկ, և՛ լեզվական, և՛ մշակութային, և՛ հոգևոր առումներով։ Մենք տասնյակ, հնարավոր է՝ հարյուր հազարավոր, եթե ոչ միլիոնավոր ուղղակի բարեկամական կապեր ունենք նրանց հետ։ Սերտ համագործակցություն ունենք արդյունաբերական ոլորտում»,- նշել է նախագահը «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Պուտինը նաև հայտնել է, որ Ռուսաստանն անվտանգության ոլորտում պարտավորություններ ունի Բելառուսի հանդեպ, և նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բարձրացրել է այդ հարցը։

Հարցազրույցի ընթացքում ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ ռուսական ուժերը չեն օգտագործվի այնքան ժամանակ, քանի դեռ Բելառուսում քաղաքական կարգախոսներով քողարկված ծայրահեղական տարրերը չեն անցել սահմանները, ցուցարարները չեն անցել ուղղակի ավազակության, չեն սկսել հրկիզել մեքենաները, տները, բանկերը, փորձել գրավել վարչական շենքերը և այլն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում