Աննա Մելիքյանի նոր ֆիլմը «Կինոտավրի» ծրագրում է
29/08/2020 19:26
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Աննա Մելիքյանի նոր ֆիլն ընդգրկված է ռուսական «Կինոտավր» մրցույթի ծրագրում։ kinoart.ru կայքը գրում է, որ Մելիքյանի «Երեքը» և ևս 12 լիամետրաժ ֆիլմ ընդգրկված են հիմնական մրցութում։ Ժյուրիի նախագահն է կինոռեժիսոր, սցենարիստ Բորիս Խլեբնիկովը։
Կարճամետրաժ մրցույթում 31 ֆիլմ է ներկայացվելու։
«Կինոտավր» 31-րդ կինոփառատոնը, որը սովորաբար կայանում էր հունիսին, տեղափոխվել է սեպտեմբերի 11-18-ը։
Աննա Մելիքյանի «Երեքը» սիրային եռանկյունու մասին է։
Նշենք, որ Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը 2015-ին «Կինոտավր» 26-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակին էր արժանացել, իսկ 2016-ին «Ոսկե արծիվ» կինոմրցանակաբաշխությունում ճանաչվել «Լավագույն ֆիլմ»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում