Նագատոմոն կարիերան կշարունակի Ֆրանսիայում
31/08/2020 10:18
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.am: Ճապոնացի պաշտպան Յուտո Նագատոմոն կարիերան կշարունակի Ֆրանսիայում: Ըստ Téléfoot- ի՝ 33-ամյա խաղացողը շուտով կմիանա «Մարսելին»՝ ազատ գործակալի կարգավիճակով:
Ըստ աղբյուրի, Ճապոնիայի հավաքականի ֆուտբոլիստը (122 հանդիպում ազգային հավաքականի կազմում) արդեն մեկնել է Մարսել՝ բուժզննում անցնելու համար: Դրանից հետո Նագատոմոն մեկ տարվա պայմանագիր կկնքի Մարսելի հետ:
Վերջին 2,5 մրցաշրջաններում Նագատոմոն խաղացել է «Գալաթասարայում»: Դրանից առաջ նա հանդես էր գալիս Միլանի «Ինտերի» կազմում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում