Էդու Ագիրե. Մեսսին շուտով կիրականացնի ֆուտբոլի պատմության ամենամեծ դավաճանությունը
02/09/2020 10:23
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: Իսպանացի հայտնի լրագրող Էդու Ագիրեն քննադատել է «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիին, տեղեկացնում է Marca-ն:
«Կարծում եմ՝ Մեսսին շուտով կիրականացնի ֆուտբոլի պատմության ամենամեծ դավաճանությունը:
Կատալոնական ակումբի երկրպագուները արժանի չեն նման վերաբերմունքի:
Լեոն պետք է մնա «Բարսելոնայում», քանի որ դա Մեսսիի տունն է»,- ասել է Ագիրեն:
Հիշեցնենք, որ Մեսսին համաձայնեցրել է «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագիրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում