Ռեալի կիսապաշտպանը տեղափոխվեց Գրանադա
02/09/2020 12:58
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ալբերտո Սորոն տեղափոխվել է «Գրանադա»: Այս մասին հայտնում է Արքայական ակումբի պաշտոնական կայքը:
Տրանսֆերի գումարը կազմել է 2,5 միլիոն եվրո: Մադրիդի «Ռեալը» կիսապաշտպանին հաջողություն է մաղթել նոր ակումբում: Սորոյի պայմանագիրը նոր ակումբի հետ ուժի է մինչև 2025-ի ամառը:
21-ամյա ֆուտբոլիստը «Ռեալ» է տեղափոխվել 2019-ի ամռանը «Սարագոսայից»՝ 2.5 միլիոն եվրոյի դիմաց: Անցած մրցաշրջանում նա վարձավճարով խաղում էր «Սարագոսայում», որի կազմում մասնակցել է Սեգունդայի 34 հանդիպման, և դարձել 4 գոլի հեղինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում