Ռոնալդուն բաց է թողել հավաքականի մարզումը
03/09/2020 17:48
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն բաց է թողել ազգային թիմի այսօրվա մարզումը: Այս մասին հաղորդում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
35-ամյա ֆուտբոլիստը անցնում է հակաբորբոքային բուժում՝ աջ ոտքի մատի վարակի պատճառով: Դեռ հայտնի չէ, արդյո՞ք կկարողանա Ռոնալդուն օգնել ազգային թիմին առաջիկա հանդիպումներում:
Հիշեցնենք, որ կիսապաշտպան Ռենատո Սանչեսը վնասվածքի պատճառով չի օգնի Պորտուգալիայի հավաքականին Ազգերի լիգայի Խորվաթիայի (Սեպտեմբերի 5) և Շվեդիայի (Սեպտեմբերի 8) դեմ խաղերում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում