AM | RU
USD
EUR
RUB

Կրթության մահարարը

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Օր օրի սաստկանում է դժգոհությունը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ու կրթության ոլորտի պատասխանատուների գործողություններից։ Արայիկ Հարությունյանն ընտրել է ինքնապաշտպանության «ստուգված» և դեռևս «աշխատող» մեթոդը։ Նա ամեն կերպ փորձում է իրենից դժգոհող բազմաթիվ քաղաքացիների որակել որպես մարգինալ, զուտ սեփական շահերի հետևից ընկած խումբ, մեղադրում նրանց «նախկին» լինելու մեջ ու նույնիսկ ավելի հեռուն գնում՝ կոչելով իր ընդդիմախոսներին «խավարամիտների բանակ»։

Նախարարն, կարծես, չի էլ փորձում վերլուծել՝ արդյո՞ք դժգոհությունները չունեն օբյեկտիվ պատճառներ։ Կամ գուցե վերլուծել և հասկացել է։

Եկեք հասկանանք միասին՝ ինչից են դժգոհում բարձրագույն կրթության ոլորտը ներկայացնող մարդիկ։

Ներկա պաշտոնյաները տարիներ շարունակ պնդել են, որ կրթությունն ունի խորը բարեփոխումների կարիք։ Դրա հետ վիճելը ինչպես առաջ, այնպես էլ՝ հիմա, անհնար է։ Բայց «բարեփոխումները» դարձան միմյանց հաջորդող հարվածներ կրթական համակարգին, որոնց արդյունքները հաղթահարելը տարիների տքնաջան աշխատանք է ենթադրում։

Երևի բոլորդ հիշում եք «հեղափոխությունը պիտի մտնի բուհեր» արտահայտությունը, որը շատերի կողմից թերահավատորեն էր ընդունվում։ Այնինչ, հեղափոխությունն, իրոք, մտավ բուհեր։ Հայաստանի գրեթե բոլոր մեծ համալսարաններում առաջացավ կառավարման ճգնաժամ։ Ամեն «հնի» դեմ կատաղի պայքարի արդյունքում ՀՊՏՀ ռեկտորը հրաժարական տվեց, հետո նշանակվեց ռեկտորի ժպ, հետո ժպ կրկին փոխարինվեց, հետո անցկացվեց ռեկտորի ընտրություններ, որի արդյունքները վիճարկվում են ռեկտորի նախկին պաշտոնակատարի կողմից՝ դատական կարգով, և դժվար է ասել՝ թնջուկը ե՞րբ և ինչպե՞ս կհանգուցալուծվի։

Մայր բուհում իրավիճակը ավելի հախուռն ստացվեց։ Սկզբում մի շարք «հեղափոխականներ» գրավեցին ԵՊՀ գիտական խորհրդի դահլիճը և սկսեցին իրականացնել բողոքի ակցիա՝ հիմքում դնելով 4 պահանջներ։ Բողոքողներից շատերն առաջին հերթին դժգոհ էին բուհի քաղաքականացվածությունից կամ՝ այլ կերպ ասած, ակադեմիական ազատության բացակայությունից և պահանջում ռեկտորի հրաժարականը՝ մատնանշելով նրա կողմից իրականացված ենթադրյալ չարաշահումները, որոնց մասին խոսվեց ամենաբարձր հարթակներից, սակայն երկուսուկես տարվա ընթացքում այդպես էլ չապացուցվեց։

Այս խմբի գործունեությունը, եթե անգամ չէր համակարգվում իշխանությունների կողմից, ինչին դժվար է հավատալ, ապա առնվազն իրականացվում էր կառավարության ներկայացուցիչների ամենաուղիղ մասնակցությամբ՝ ինչը հստակ է։ Հետո իշխանությունները հրաժարվեցին նշել մայր բուհի 100-ամյա հոբելյանը մինչև ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական չտա։ Հետո տեղի տալով 100-ամյակի չհիշատակվելու վտանգին՝ Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց, բայց հարյուրամյակը, մինևնույն է, հավուր պատշաճի չնշվեց։ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց նախկին պրոռեկտորը, ով 10 տարի շարունակ զբաղեցրել էր այդ պաշտոնը։ Արդյունքում ԵՊՀ-ն արդեն 1 տարուց ավելի է չունի ընտրված կառավարիչ, և բուհում շարունակվում է առճակատումը իշխանության դրածոների ու բոլոր նրանց միջև, ովքեր չեն կիսում նրանց մոտեցումները՝ համալսարանական ստորաբաժանումների լուծարման, համալսարանականների սևուսպիտակի բաժանման, ուսանողների կարծիքի անտեսման հարցում։ Համալսարանը երբեք այսպիսի կրկեսային ներկայացումներ չէր տեսել և հուսանք՝ չի տեսնի։

Նախարարության քայլերի հանգուցալուծումը կառավարության կողմից ներկայացված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծն էր, որը տարակուսանք առաջացրեց ակադեմիական շրջանակներում ոչ միայն իր «հակահայկական բնույթով» (ինչպես նշում են ընդդիմախոսները), այլև բուհերին ակադեմիական ինքնավարությունից զրկելու, ուսանողական ինքնակառավարման մարմիններին անտեսելու ընդգծված միտումով։

Այսպիսով, հեղափոխությունն իր ամենաքանդ մուրճով, իրոք, մտել է բուհեր ու մոտ է դրանք վերջնականապես քանդելուն։

Էդուարդ ԳԱԼՍՏՅԱՆ

 

Լրահոս
Ռուսական ռազմական ինքնաթիռները Սիրիայի կենտրոնական մասում պայթեցրել են ԻՊ-ի թաքստոցները Իրանը բոլոր ջանքերը ներդնում է ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ․ ՌԴ-ում Իրանի դեսպան Թշնամին թիրախավորել է Ստեփանակերտի ծննդատունը ՀՀ տարածքում ջերմաստիճանը կնվազի Կորոնավիրուսից մահացել է Գուրգեն Եղիազարյանը Արցախի ՊՆ-ն հրապարակել է ևս 59 զոհի անուն Հրետակոծվում է Շուշին. կա զոհ և վիրավորներ Ֆրանսիան կոչ է անում ԵՄ-ին միջոցներ ընդունել Թուրքիայի դեմ Եվրախորհրդարանի պատգամավորը Գերմանիային մեղադրել է Անկարային գումար և զենք տրամադրելու համար Աթենքը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին ընդլայնում է համագործակցությունն Իսրայելի հետ Ֆրանսիայում հայերը ճանապարհ են փակել, միջադեպ եղավ նրանց ու թուրք քաղաքացու միջև. ուղիղ Քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել, տուժածներ չկան․ Արցախի ԱԻՊԾ Սիրիայում Թուրքիայի հովանավորյալ զինյալները շարունակում են լայնածավալ հարձակումը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2241 դեպք Ինչպես են Արցախի հակաօդային ուժերը խոցում հակառակորդի ԱԹՍ–ները (տեսանյութ) Հայկական կողմն առավոտյան ևս մեկ ԱԹՍ է խոցել․ ՊՆ մամուլի խոսնակ Կանադայի Սենատում ներկայացվել է նախագիծ՝ Արցախի ճանաչման համար Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և Կոտայքում Պուտինը հիշեցրել է՝ մի շարք երկրներում Հայոց Ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն է նախատեսված ԱՄՆ կոնգրեսականը Թրամփի վարչակազմին կոչ է արել անհապաղ Մագնիտսկու պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ Իրավիճակը Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում Ջալալ Հարությունյանին կշնորհվի «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը «Ժողովուրդ»․ Ռուսաստանցի քաղաքական գործիչն այսօր ԱԺ-ում կհանդիպի արցախցի կանանց «Փաստ». Թուլանալու, ընկրկելու, թևաթափ լինելու իրավունք չունենք, տղերքը մեզ չեն ների «Ժողովուրդ». Ուշագրավ փաստեր. ինչու է Թուրքիան սիրիացի վարձկաններին Ադրբեջան ուղարկում` հայերի դեմ կռվելու «Փաստ». Տասը չափել, մեկ կտրել, առավել ևս՝ պատերազմական իրավիճակում ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը «Հրապարակ». Ո՞վ սպանեց Արմենակ Արմենակյանին «Հրապարակ». ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վաղը պետք է Ժնևում որոշեն ԼՂ խնդրի հանգուցալուծման հիմնական քայլերը «Փաստ». Հավանական է ձևավորվի լայն ձևաչափով հակաթուրքական կոալիցիա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 28 Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Երևանի և Բաքվի միջև հրադադարի ռեժիմի խախտման պատճառով Այսօր ադրբեջանական կողմը կեղծ լուր տարածեց Բարդա շրջանի հրթիռակոծման վերաբերյալ. ՀՀ ԱԳՆ Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմում է հայ ժողովրդին. ՈՒՂԻՂ Սիրիացի գրոհայինը սաուդական հեռուստատեսությամբ պատմել է, թե ինչպես են իրենց հավաքագրել Ղարաբաղ ուղարկելու համար Կեսօրին հրետանի է կիրառվել Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի վրա Փարիզի Հաղթական կամարի տարածքում պայթյունի վտանգի պատճառով տարհանում է իրականացվում Իրանը ԼՂ հակամարտության մշտական կարգավորման նախագիծ է մշակել. Զարիֆ Ադրբեջանական կասետային հրթիռի հարվածից Ննգի գյուղում վիրավորվել է երեք կին. Արցախի ՄԻՊ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan