Մեսսին որոշել է մնալ «Բարսելոնայում»

Մեսսին որոշել է մնալ «Բարսելոնայում»

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Analitik.am«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին որոշել է մնալ կատալոնական ակումբում: Հայտնում է Marca-ն:

Աղբյուրի համաձայն՝ հարձակվողը, ով ցանկանում էր հեռանալ թիմից, վերջին մի քանի օրերի ընթացքում փոխել է իր կարծիքը:

Արգենտինացին կարող է ևս մեկ մրցաշրջան անցկացնել ակումբում:

Որոշման հիմնական պատճառը «Բարսելոնայի» կողմից պայմանագիրը միակողմանիորեն խզելու ցանկությունն է: Մեսսին հնարավորություն ունի դիմել դատարան, բայց ֆուտբոլիստը չի ցանկանում ակումբի հետ կոնֆլիկտ ունենալ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում