Կասկածում եմ, որ Ռոնալդուն կմասնակցի առաջիկա հանդիպմանը․ Սանտուշ

Կասկածում եմ, որ Ռոնալդուն կմասնակցի առաջիկա հանդիպմանը․ Սանտուշ

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.amՊորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդո Սանտուշը խոսել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի առողջական վիճակի մասին:

Ավելի վաղ 35-ամյա ֆուտբոլիստը ստացել էր հակաբորբոքային բուժում՝ աջ ոտքի մատի վարակի պատճառով:

«Ես կասկածում եմ, որ Ռոնալդուն կմասնակցի առաջիկա հանդիպմանը։ Նա լավ էր աշխատում երկուշաբթի և երեքշաբթի օրերին, բայց չորեքշաբթի օրը նրա ոտքը ցավեց: Մենք չգիտեինք, թե ինչ է դա, բայց հետո այն կարմրեց: Մենք հասկացանք, որ դա վնասվածք չէ, այլ վարակ է:

Այսօր Ռոնալդուն ավելի լավ է, նրան հետազոտել է մաշկաբանը, այժմ մենք սպասում ենք նրա վիճակի բարելավմանը: Կասկածում եմ, որ Ռոնալդուն 100 տոկոսով պատրաստ կլինի: Դա երկու-երեք օրվա ընթացքում ամբողջովին չի բուժվում», – մեջբերում է Սանտուշին A Bola-ն:

Ազգերի Լիգայի շրջանակում Պորտուգալիայի հավաքականը սեպտեմբերի 5-ին սեփական հարկի տակ ընդունելու է Խորվաթիայի հավաքականին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Պորտուգալիայի հավաքականի հաղթանակը գնահատում է 1,95 գործակցով, ոչ ոքին՝ 3,50, իսկ Խորվաթիայի հավաքականի հաղթանակը՝ 4,30։

Հետևեք մեզ նաև Telegram-ում