Իսրայելցի հնագետները գտել են աստվածաշնչյան պալատ
Նմանատիպ
Իսրայելցի հնագետները հայտնաբերել են հին պալատի ավերակներ Երուսաղեմի Հին քաղաքից 3 կմ հարավ: Որոշ արտեֆակտեր խնամքով թաղված էին եղել, բայց գիտնականները դեռ չեն կարող ասել, թե ինչու: Այս մասին գրում է Եվրանյուզը։
Հայտնաբերված երեք սյուների վրա արված փորվածքը Հուդայական Թագավորության հայտնի խորհրդանիշն է: Այժմ այն օգտագործվում է իսրայելական մետաղադրամներից մեկի վրա: Իսրայելի հնությունների վարչության հայտարարության մեջ նշված է, որ գտածոները մինչ այժմ հայտնաբերվածների մեջ ամենագեղեցիկն ու տպավորիչն են:
Պալատը, ենթադրաբար, կառուցվել է մ.թ.ա. VII-VIII դարերի ընթացքում, և ավերվել է Բաբելոնյան արշավանքի ժամանակ՝ մ.թ.ա. 586 թվականին։ Այն կարող էր պատկանել թագավորներից կամ ազնվականության հարուստ անդամներից մեկին: Պալատից հիասքանչ տեսարան էր բացում դեպի Դավիթ քաղաքը՝ Երուսաղեմի ամենահին բնակեցված տարածքը։
Աղբյուր՝ Panorama.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում