Խաղի ելքը կարող էր լրիվ այլ լինել. Կապառոս

Խաղի ելքը կարող էր լրիվ այլ լինել. Կապառոս

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.amԱզգերի լիգայի առաջին տուրի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան խաղից հետո լրագրողների հարցերին պատասխանեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը:

Խաղի մասին

-Նախ ուզում եմ շնորհավորել իմ ֆուտբոլիստներին նման խաղի համար: Հեշտ չէ խաղասկզբում գոլ բաց թողնել 11 մետրանոցից: Կար խախտում, թե ոչ՝ դա դուք ավելի լավ կիմանաք, սակայն իմ թիմը չհուսահատվեց: Փաստորեն երկու ստանդարտից մենք գոլ բաց թողեցինք, բայց թիմը չհանձնվեց և մինչև վերջ պայքարեց, այնպես որ ես շնորհավորում եմ իմ ֆուտբոլիստներին մեծ ջանքեր գործադրելու համար:

11 մետրանոցների և ընդմիջմանը ֆուտբոլիստներին տված խորհուրդների մասին

Ինչ վերաբերում է 11 մետրանոցներին, ես խուսափում եմ ընդհանրապես գնահատական տալ մրցավարների աշխատանքին: Ընդմիջմանն ասացի, որ շարունակեն խաղալ ու ջանքեր գործադրել: Մենք գոլային պահեր ունեցանք, բայց չստացվեց: Եթե շուտ կարողանայինք գոլ խփել, խաղի ելքն այլ կլիներ: Ամեն դեպքում ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ֆուտբոլիստներին: Ինչ վերաբերում է մրցաշարում մեր թիմի շանսերին, ամեն ինչ նոր է սկսվում և կարծում եմ մենք կկարողանանք հաջող հանդես գալ:

Խմբի ֆավորիտների մասին

Մեր խմբում հանդես եկող թիմերը հավասար հնարավորություններ ունեն: Իհարկե շատ կարևոր է մարզական բախտը, որը մեզ այսօր չժպտաց: Խաղի ելքը կարող էր լրիվ այլ լինել: Խմբի մասին կարող եմ ասել, որ ցանկացած թիմ կարող է հաղթել մյուսին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում