Վենետիկում համավարակից ի վեր առաջին անգամ ավանդական ռեգատան է անցկացվել (լուսանկարներ, տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am։ Իտալիայի Վենետիկ քաղաքում այս հանգստյան օրերին տեղի է ունեցել պատմական, ավանդական ռեգատան (թիանավերով կամ առագաստանավերով մրցություն), որին ներկա են գտնվել հարյուրավոր հանդիսատեսներ, հայտնում է Daily Mail պարբերականը։
Աղբյուրը մանրամասնում է, որ սա կորոնավիրուսի համավարակից հետո առաջին խոշոր միջացոռումն է, որն այդքան բազմամարդ է եղել։
Այս գունագեղ միջոցառումը անցկացվում է յուրաքանչյուր տարի` սեպտեմբերի առաջին կիրակի օրը:
Ռեգատան սկսվում է պատմական երթով, ինչից հետո Մեծ ջրանցքի (Canale Grande) վրա մեկնարկում է բազմագույն գոնդոլաների (նավակներ) մրցությունը: Պարտադիր պայման է, որպեսզի գոնդոլաների վրա գնվող թիավարներից յուրաքանչյուրը լինի որևէ պատմական հանդերձանքով:
Տոնական ռեգատաները նշվում են Վենետիկում 1489 թ.-ից ի վեր, իսկ դրանց ժամանակ օգտագործվող գոնդոլաները հանդիսանում են 13-րդ դարի նավերի կրկնօրինակները:
Ռեգատան հրաշալի հնարավորություն է զբոսաշրջիկների համար ծանոթանալ տեղի ծովային ավանդույթներին, տեսնել 13-րդ դարի Վենետիկը և, ինչու չէ, նաև երկրպագել դուր եկած գոնդոլային:
Հետևեք մեզ նաև Telegram-ում