Ռեալը մտադիր է վճարել Բեյլի աշխատավարձի 50 տոկոսը ու թույլ տալ նրան հեռանալ
09/09/2020 22:23
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: «Ռեալում» շարունակում են քայլեր ձեռնարկել թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլին այլ ակումբ ուղարկելու համար։
Telegraph Football-ի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբում մտադիր են վճարել Բեյլի 2 տարվա աշխատավարձի 50 տոկոսը։ Ուելսցու պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը։
«Ռեալը» ուզում է այս կերպով հնարավորություն տալ ֆուտբոլիստին նոր ակումբ փնտրել, որտեղ Բեյլը կարող է խաղաժամանակ ստանալ։
Հաղորդվում է, որ ամենահավանականը Անգլիայի Պրեմիեր լիգա վերադառնալն է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում