Դոսան վերադարձել է Լոռի

Դոսան վերադարձել է Լոռի

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Sport.times.am: «Լոռի» է վերադարձել նիգերիացի պաշտպան Դեու Դոսան։ Այս մասին հայտնում է վանաձորյան ակումբի ֆեյսբուքյան էջը:

22-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսն անցկացրել է «Վանի» կազմում՝ դառնալով Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն։

Դեու Դոսան 2019/20 թթ․ մրցաշրջանում հանդես է եկել «Լոռիի» կազմում՝ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում մասնակցելով 30 հանդիպման։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում