Նոր խոշոր հրդեհ է բռնկվում Բեյրութի նավահանգստում
10/09/2020 15:45
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հինգշաբթի օրը հրդեհ է բռնկվել Բեյրութի նավահանգստի տարածքում, որտեղ օգոստոսին տեղի էր ունեցել ավերիչ պայթյունների շարքը: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ լուրը տեսանյութը տարածել են տեղական լրատվամիջոցները:
Լրատվամիջոցների կողմից տարածված տեսանյութից երևում է, որ նավահանգստի ավերակներից ծխի և բոցերի խիտ քուլաներ են բարձրանում: Հրդեհի պատճառների մասին չի հաղորդվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում