Արարատը դժգոհ է Նոա-Արարատ խաղի մրցավարությունից
11/09/2020 22:15
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: VBET ՀՊԼ-ի շրջանակում այսօր կայացած «Նոա»-«Արարատ» խաղում մի տարօրինակ միջադեպ գրանցվեց:
Դրվագներից մեկում «Նոայի» ու «Արարատի» ֆուտբոլիստները բախվեցին «Արարատի» տուգանային հրապարակում, գլխավոր մրցավարը խախտում չնկատեց, թույլ տվեց, որպեսզի գրոհը շարունակվի, և երբ գնդակն արդեն հակառակ տուգանային հրապարակում էր, Ղալթախչյանը դադարեցրեց խաղը և, ամենայն հավանականությամբ, լսելով եզրային մրցավարի կարծիքը, «Արարատի» դարպասին նշանակեց 11 մետրանոց:
«Արարատն» իր ֆեյսբուքյան էջում դրվագի հետ կապված գրառում է կատարել ու տարածել դրվագի տեսանյութը.
«Երբևէ տեսե՞լ էիք, որ, գնդակը գտնվի մի տուգանային հրապարակում, իսկ 11 մետրանոց նշանակվի մյուս տուգանային հրապարակում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում