Ռեալը և Բարսելոնան կպայքարեն Սևիլյայի պաշտպանի համար
12/09/2020 15:38
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: «Սևիլյայի» կենտրոնական պաշտպան Ժուլ Կունդեն հայտնվել է Լա լիգայի գրանդների ուշադրության կենտրոնում, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
Գլխավոր խնդիրն այն է, որ «Սևիլյան» բավական բարձր հրաժարագին է սահմանել Կունդեի համար: Անդալուզիական ակումբը 75 միլիոն եվրո է պահանջում իր պաշտպանի համար:
Հիշեցնենք, որ 21-ամյա ֆրանսիացին «Բորդոյից» էր տեղափոխվել «Սևիլյա»:
Նախորդ մրցաշրջանում Կունդեն 40 հանդիպման է մասնակցել և դարձել՝ 2 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Նրա պայմանագիրը «Սևիլյայի» հետ գործում է մինչև 2024 թվականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում