Մայրի՜կ իմ, մայրի՜կ, մայրի՜կ իմ

Մայրի՜կ իմ, մայրի՜կ, մայրի՜կ իմ

***

Մանկության ոսկեցող մշուշից
Մի դեմք է մոտենում անարցունք,
Մայրի՜կ իմ, մայրի՜կ, մայրի՜կ իմ,
Մոտ արի, գրկիր ինձ, խրատի՛ր…
Լռում է, ոչ մի խոսք, ոչ մի ձայն,
Ինձ օտար մի մարդ է նա կարծում,
Չէ՜ որ ես դարձել եմ ալեհեր,
Կնճիռներ կան արդեն ճակատիս:

Չէ՞ որ ես խելոք եմ վերջապես,
Չեմ տալիս էլ ցավ ու տրտունջ,
Կամ գուցե ես իրեն աղաչում,
Կանչում եմ բարբառով իմ ուրիշ
Գալի՜ս է, նայու՜մ է ու նայում
Եվ հետո հեռանում լուռումունջ…
Ա՝խ, ինչպե՜ս ես նորից մանկանամ,
Որ նա ինձ նորից գուրգուրի:

Հրաչյա Հովհաննիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում