Մանչեսթեր Սիթին 89 միլիոն եվրո է առաջարկել Աթլետիկոյի պաշտպանի համար
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Աթլետիկոյի» և Ուրուգվայի ազգային հավաքականի Խոսե Մարիա Խիմենեսի ծառայություններով:
Ինչպես հայտնում է AS-ը, անգլիական ակումբը մադրիդցիներին առաջարկել է 89 միլիոն եվրո 25-ամյա ֆուտբոլիստի համար և ևս 5 միլիոն եվրո բոնուսների տեսքով։
Առաջարկը չափազանց գրավիչ է թվում «Աթլետիկոյի» համար, բայց ֆուտբոլիստի պայմանագրով նախատեսում է փոխհատուցում 120 միլիոն եվրոյի չափով, ուստի մադրիդյան ակումբը կցանկանար ավելի շատ գումար ստանալ Խիմենեսի համար:
Ուրուգվայցին «Աթլետիկոյում» է խաղում 2013 թվականից՝ միանալով իսպանակա ակումբից ուրուգվայական «Դանուբիոյից»՝ 900 000 եվրոյի դիմաց: Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը «Աթլետիկոյի» կազմում անցկացրել է 27 հանդիպում և կատարել մեկ գոլային փոխանցում: Խիմենեսի պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2023 թվականի հուլիս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում