«Գո՛րծն է ան­մահ, լա՛վ ի­մա­ցեք»

«Գո՛րծն է ան­մահ, լա՛վ ի­մա­ցեք»

«Տե­սա նաև մի մեծ, սպի­տակ գահ և նրան, ով նս­տել էր դրա վրա. նրա ներ­կա­յու­թյու­նից եր­կինք ու եր­կիր եր­կյուղ կրե­ցին ու փա­խան. և նրանց հա­մար տեղ չգտն­վեց: Եւ տե­սա մե­ռել­ներ, մեծ ու փոքր, ո­րոնք կանգ­նել էին գա­հի ա­ռաջ. և բաց ար­վե­ցին գր­քեր. բաց­վեց նաև մի այլ գիրք՝ Կյան­քի գիր­քը:

Եւ մե­ռել­նե­րը դատ­վե­ցին ըստ գր­վածք­նե­րի՝ ի­րենց գոր­ծե­րի հա­մա­ձայն: Ծո­վը տվեց իր մե­ռել­նե­րին, մահն ու դժոխքն էլ՝ ի­րենց մե­ռել­նե­րին. և յու­րա­քան­չյու­րը դատ­վեց ըստ իր գոր­ծե­րի: Մա­հը և դժոխ­քը նետ­վե­ցին կրա­կէ լճի մեջ: Եւ նա, ո­րի ա­նու­նը Կյան­քի գր­քում գր­ված չգտն­վեց, գց­վեց կրա­կէ լճի մեջ» Հայտ. (20;11-15):

«Ծա­ծուկ բան չկա, որ չհայ­տն­վի և գաղտ­նի բան, որ չի­մաց­վի» (Մատթ.10; 26):

Ի­րենք ի­րենց աչ­քին ար­դար երևա­ցող մար­դիկ չեն էլ պատ­կե­րաց­նում, որ դա­տաս­տա­նի օ­րը ի­րենց աչ­քին ոչ միայն այ­լոց մեղ­քե­րը, այլև հենց այլք չեն երևա­լու, այլ երևա­լու են միայն ի­րենց սե­փա­կան մեծ ու փոքր մեղ­քե­րը կամ էլ ա­մեն տրա­մա­չա­փի մեղ­քե­րին իր ծա­վա­լայ­նու­թյամբ գե­րա­զան­ցող ինք­նար­դա­րաց­ման ու ինք­նա­մե­ծար­ման մեղ­քը:

Տե­ղե­կատ­վու­թյան դա­րում թա­փան­ցիկ են բնա­կա­րան­նե­րի պա­տե­րը, սա­կայն մար­դու սր­տի պա­տե­րը ներ­սից տես­նում է միայն այն­տեղ բնակ­վող Աստ­ված, և ե­թե ան­գամ Նա վտար­ված է այդ­տե­ղից, նրա հա­մար սր­տի պա­տերն ան­թա­փանց չեն: Մարդ­կանց տվյալ­նե­րի վա­ճառ­քից ուռ­ճա­նում են եր­րորդ ան­ձանց քսակ­նե­րը: Տե­ղե­կատ­վու­թյու­նը այ­սօր հա­մաշ­խար­հա­յին շու­կա­յի ա­մե­նա­թանկ բա­ղադ­րիչն է, բայց ինչ­քան ար­ժե­քա­վոր տե­ղե­կատ­վու­թյուն ան­տես­նե­լի է մարդ­կա­յին աչ­քի և ան­հա­սա­նե­լի` տե­ղե­կատ­վա­կան թրա­ֆի­քին­գի հա­մար:

Կան անձ­նա­կան գաղտ­նի գոր­ծեր, կան քրեա­կան բա­ցա­հայտ­ված գոր­ծեր, և կան հա­մա­տիե­զե­րա­կան, բա­ցա­հայ­տե­լի գոր­ծեր. «Գո՛րծն է ան­մահ, լա՛վ ի­մա­ցեք, որ խոս­վում է դա­րե­դար. եր­նեկ նրան, ով իր գոր­ծով կապ­րի ան­վերջ, ան­դա­դար»: Այ­սինքն, գոր­ծով կա­րե­լի է նաև մեռ­նել ան­դա­դար` ինչ­պես վկա­յում է քրիս­տո­նեա­կան վար­դա­պե­տու­թյու­նը: Կբաց­վեն ու կքնն­վեն զա­նա­զան օ­րենս­գր­քեր, պե­տանվ­տան­գու­թյան գեր­գաղտ­նի գոր­ծեր, սա­կայն քն­նու­թյան հան­գու­ցա­լու­ծու­մը կլի­նի միայն ա­մե­նա­կարևոր գր­քի` Կյան­քի գր­քի բաց­վե­լուց հե­տո:

Մարդ­կանց կող­մից կազմ­ված «գոր­ծե­րը» կհաս­տատ­վեն կամ կհերք­վեն Աստ­ծո կող­մից կազմ­ված «գոր­ծե­րով»: Այս գր­քում կգտն­վեն այլ գր­քե­րում իբրև մահ­վան դա­տա­պարտ­ված­ներ նշ­ված­նե­րի ա­նուն­ներ, և չեն գտն­վի այլ գր­քե­րում դր­վատ­ված­նե­րի և փա­ռա­բան­ված­նե­րի ա­նուն­ներ, քան­զի Աստ­ծո դա­տաս­տա­նի չա­փա­նիշ­նե­րը բո­լո­րո­վին այլ են: Ո­րով­հետև Կյան­քի Գր­քում գրում է Ին­քը Սե­րը: Այդ գր­քում գր­ված կլի­նեն նրանց ա­նուն­նե­րը, ում սի­րել են ճիշտ (խոս­քը սիր­ված եր­գիչ­նե­րի կամ սի­րու­հի­նե­րի մա­սին չէ), նույ­նիսկ ե­թե դրանք հա­սա­րա­կու­թյան աչ­քում ա­մե­նա­վեր­ջին հան­ցա­գործ­ներն են:

Գր­ված կլի­նեն նաև նրանց ա­նուն­նե­րը, ով­քեր ե­ղել են ան­հայտ, ա­նա­նուն, ա­տե­լի, չհաս­կաց­ված, չըն­դուն­ված, մերժ­ված, հա­լած­ված, դա­տա­պարտ­ված (խոս­քը բնավ էլ հան­ցա­գործ­նե­րի մա­սին չէ), ո­րով­հետև նրանց նոր ա­նուն է տվել, ճա­նա­չել, ըն­դու­նել, սի­րել, հաս­կա­ցել, պատս­պա­րել է Ին­քը՝ Ա­մե­նա­կա­լը: Ա­նուն­նե­րը նրանց, ով­քեր սի­րել են Նրան, ում եր­բեք չեն տե­սել, Միա­կին, նույ­նիսկ, երբ հար­կադր­ված են ե­ղել հա­վա­տալ, որ ի­րենք լք­ված են ան­գամ Նրա կող­մից. չէ՞ որ նրանք Նրան եր­բեք չեն տե­սել, իսկ Նրա մա­սին վկա­յող­նե­րի գոր­ծի ու խոս­քի հա­մա­դաշ­նու­թյան վկան լի­նե­լու եր­ջա­նու­թյու­նը չեն ու­նե­ցել:

Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս

Աղբյուր՝ Irates.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում