Բանկի՛ր ինչպես ուզում ես. ԱԿԲԱ Բանկը գործարկել է նոր սերնդի թվային հարթակ (Տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: ԱԿԲԱ Բանկը գործարկել է նոր սերնդի ACBA Digital թվային հարթակը, որն օգտատերերին հնարավորություն է տալիս օգտվելու բանկային բազմաթիվ ծառայություններից թե՛ web, և թե՛ բջջային հավելվածի միջոցով: ACBA Digital մոբայլ հավելվածը նաև հնարավորություն է ընձեռում Հայաստանում առաջին անգամ կատարել իրական NFC վճարումներ (NFC ծառայությունն այժմ հասանելի է միայն Android օպերացիոն համակարգի և Բանկի VISA վճարային քարտերի համար)։
ACBA Digital հարթակից բջջայինի միջոցով օգտվելու համար ԱԿԲԱ Բանկի հաճախորդները հնարավորություն ունեն ներբեռնել ACBA Digital մոբայլ հավելվածը՝ հետևյալ հղումներով.
Android օպերացիոն համակարգի օգտատերերին խնդրում ենք թարմացումն իրականացնել հետևյալ հղմամբ:
IOS օպերացիոն համակարգի օգտատերերին խնդրում ենք թարմացումն իրականացնել հետևյալ հղմամբ:
Այն անձինք, ովքեր դեռևս ԱԿԲԱ Բանկի հաճախորդներ չեն, նույնպես հնարավորություն ունեն ներբեռնել ACBA Digital մոբայլ հավելվածն ու օգտվել հարթակի բազմաթիվ առավելություններից։ Իսկ հարթակից լիարժեք օգտվելու համար ընդամենը պետք է դառնալ ԱԿԲԱ Բանկի հաճախորդ։
Նոր սերնդի ACBA Digital թվային հարթակից (նաև՝ ACBA Digital մոբայլ հավելվածից) կարող են օգտվել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Նորարարական բազմաթիվ հնարավորությունների շնորհիվ ACBA Digital հարթակի միջոցով հնարավոր է օգտվել ժամանակակից բանկային ծառայություններից և իրականացնել մի շարք գործարքներ։
ACBA Digital-ի ընձեռած բոլոր հնարավորություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում