Հայ դաշնակահարները ճանաչվել են միջազգային մրցույթի հաղթող

Հայ դաշնակահարները ճանաչվել են միջազգային մրցույթի հաղթող

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Դաշնակահարներ Լիլիթ Մկրտչյանը և Նունե Ասատրյանը հաղթող են ճանաչվել Էստոնիայում անցկացվող Օդինի միջազգային երաժշտական մրցույթում։ Հայ մասնակիցները հաղթող են ճանաչվել «չորս ձեռքով դաշնամուր» անվանակարգում։ ANM-ի հետ զրույցում Նունե Ասատրյանն ասել է, առցանց մրցույթի նյութը տեսագրվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ արտակարգ դրության պայմաններում։

Մրցույթին երաժիշտները կատարել են Է․ Գրիգի 2 սիմֆոնիկ պիեսները և հատված Պ․ Չայկովսկու Շչելկունչիկից։

Լիլիթ Մկրտչյանը և Նունե Ասատրյանը աշխատում են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Սա իրենց առաջին մասնակցությունը չէ միջազգային ստուգատեսներում։ 2010 թ․ դուետը Օսլոյում մասնակցել է է․ Գրիգի անվան միջազգային մրցույթին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում