«Փոքր մեղվի մեծ ճամփորդությունը»՝ երեխաների օգնությամբ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը վաղը հանդես է գալու Յուրիս Զվիրգզդինշի «Փոքր մեղվի մեծ ճամփորդությունը» ներկայացմամբ։
Դերասաններ Միլենա Ղազարյանն ու Արմինե Անդրեասյանը փոքրիկ հանդիսատեսին (4-10 տարեկան) տանելու են ճամփորդելու փոքր մեղվիկի հետ, բացահայտելու աշխարհամասերի և բնության հրաշքների գաղտնիքները։
«Ակնկալում ենք երեխաների ակտիվ մասնակցությունը, քանի որ հենց երեխաների օգնությամբ է մեր մեղվիկը ճամփորդելու և հավաքելու կախարդական ծաղիկների կենարար նեկտարը, որպեսզի փրկի հիվանդ Իլզեին։
Միասին կբացահայտենք փոթորկի, նավարկության, օդապարիկի գաղտնիքները՝ 70 րոպեն հագեցնելով ուրախությամբ և անասելի տպավորություններով»,- հայտնում են թանտրոնից։
Ներկայացումը տեղի կունենա Համազգային թատրոնի բակում։ Հանդիսատեսի քանակը խիստ սահմանափակ է լինելու։
Հետևեք մեզ նաև Telegram-ում