AM | RU
USD
EUR
RUB

Սեյրան Օհանյան. Այլևս ակնհայտ է` Հայաստանի և Արցախի դեմ բոլոր սցենարները գրվում և մշակվում են Թուրքիայի ռազմաքաղաքական էլիտայի կողմից

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.amՊաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն անկախության 29-րդ տարեդարձի առթիվ ֆեյսբուքյան իր էջում հրապարակած խոհերում գրում է.

«Հայաստանի և Արցախի անկախության պատմությունները փոխկապակցված են և անքակտելի, իսկ անկախության պայքարում մեզանից յուրաքանչյուրն իր ուրույն ներդրումն ունի։

Աշխարհաքաղաքական նոր, բարդ իրավիճակը ցույց է տալիս, որ Արցախյան հիմնախնդրի շուրջ փակուղային իրավիճակում հակամարտելու են ոչ թե Արցախն ու Ադրբեջանը, այլ Ադրբեջանի փոխարեն պայքարի հեգեմոնիան իր ձեռքն է վերցնելու հայ ժողովրդին բնաջնջելու անզուսպ ցանկություն ունեցող Թուրքիան։ Այլևս ակնհայտ է, որ Հայաստանի և Արցախի դեմ բոլոր սցենարները գրվում և մշակվում են Թուրքիայի ռազմաքաղաքական էլիտայի կողմից։

Այդ ամենն ավելի պարզ դարձավ հուլիսին՝ տավուշյան դիրքային բախման ժամանակ, երբ Թուրքիայի ռազմաքաղաքական իշխանությունը հանդես եկավ ագրեսիվ և կոշտ հայտարարություններով, իսկ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում հայ տնտեսվարողների դեմ հրահրված «ծիրանային» ծիծաղելի, բայց վտանգավոր պայքարը ղեկավարում էին Թուրքիայի հատուկ ծառայություններին ինտեգրված, Ռուսաստանում ապրող և գործող ադրբեջանցի քրեական հեղինակություններ։

․․․Հիշողություններս ինձ տարան 30 տարի հետ, երբ Ստեփանակերտի խաղաղ ցույցերին հակադրվեցին Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերը, և նույն տիպի քրեական հեղինակությունների միջոցով կազմակերպեցին խաղաղ և ստեղծագործ կյանքով ապրող հայ ազգի ներկայացուցիչների խոշտանգումներն ու սպանությունները։

Մեր ժողովուրդը, ապրելով խորհրդային միության տարածքում, եղբայրաբար ու սիրով վերաբերվելով բոլոր ժողովուրդներին, պարզապես այլընտրանք չուներ, քան ինքնապաշտպանությունը, որովհետև Թուրքիայի ազդեցության տակ հայտնված Ադրբեջանը փորձում էր արյան մեջ խեղդել հայանպաստ որևէ ցանկություն, որևէ որոշում։ Խորհրդային միության տոտալ փլուզումից, հարկադրված պատերազմից, շրջափակումից հետո Հայաստանը դարձավ Արցախի անկախությունը նվաճած ժողովրդի պաշտպանն ու հովանավորը։

Արցախյան պատերազմից հետո մեր անկախության, պետականության կերտման տարիները ներքաղաքական կյանքում լի են եղել ցնցումներով, բախումներով․ ավելի շատ չենք հասկացել, քան հասկացել ենք միմյանց, ավելի շատ չհանդուրժող, քան հանդուրժող ենք եղել միմյանց կարծիքների, դիրքորոշումների նկատմամբ, բայց ունեցել ենք մեկ լույս, մեկ առանցք, որի շուրջ համախմբվել ենք՝ Հայկական բանակը։

Մեր որդիների արյան, մեր մայրերի արցունքի, մեր ժողովրդի տառապանքի շաղախից ծնված այդ սուրբ կառույցը հեռո՛ւ պահենք ներքաղաքական ինտրիգներից ու խաղերից։

Ինձ համար անընդունելի են եղել, կան և լինելու բանակի վերաբերյալ քաղաքական նպատակահարմարության տեսանկյունից տարաբնույթ շահարկումները, որոնք կարող են խարխլել այդ կայացած, բայց շատ զգայուն կառույցի հիմքերը։ Հայկական բանակի արմատներում, նրա կայացման, զարգացման ճանապարհին կանգնած են հիրավի հերոսական կերտվածքով մարդիկ։

Եկեք զե՛րծ մնանք ծայրահեղական բոլոր հայտարարություններից և առաջին հերթին բանակի, նրա կայացման գործում մեծ վաստակ ունեցող, մեր երկրի նախագահների, ռազմական գործիչների հանդեպ անընդունելի, անհիմն մեղադրանքներից, դատողություններից և գնահատականներից։

Այսօր հայ ժողովրդի անկախության պատմությունը կերտած սերունդը իրավունք չունի ներքաղաքական գործընթացները վերածելու բակային ցածր մակարդակի հայհոյախոսության, կռիվների և ծեծկռտուքների։

Անկախության 29-րդ տարեդարձին կոչ եմ անում համախմբման և զսպվածության, հարգանքի, քաղաքական ողջախոհության և տարածաշրջանային լուրջ վերլուծությունների արդյունքում ծնված հետևությունների, որոնք կամրացնեն մեր ժողովրդի պաշտպանական իմունիտետը՝ գալիք մարտահրավերներին դիմակայելու նպատակով։

Փա՛ռք ու պատիվ փյունիկի պես մոխիրներից վեր հառնած մեր ժողովրդին և նրա փառահեղ, հաղթանակած բանակին»։

Լրահոս
Արծրուն Հովհաննիսյանի, Աննա Նաղդալյանի և կամավորական Միքայել Միքայելյանի ճեպազրույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Եվրոպական խորհրդարանի կուսակցությունները կոչ են արել ԼՂ-ում հրադադարի նկատմամբ միջազգային վերահսկողություն սահմանել Նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել «Մոսկվան պատրաստ է Փարիզի և այլ գործընկերների հետ ահաբեկչության դեմ պայքարում ամենասերտ փոխգործակցությանը»․ Պուտին Երևանն աջակցում է Լեռնային Ղարաբաղում դիտորդների տեղակայմանը. ՀՀ ԱԳ նախարար Միացե՛ք, միասին պաշտպանենք մեր Շուշին, մեր Արցախը, մեր ազգային արժանապատվությունը Զինծառայողները ներկայացվել են «Մարտական ծառայություն» մեդալների. ՊԲ Արցախի դեմ այս պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված ևս 5 զինծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել ՄԻԵԴ Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է ևս 47 զինծառայող «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար պետք է Հայաստանի և Ադրբեջանի շահերի հավասարակշռում գտնել». Պուտին Ռուսաստանը խորապես մտահոգված է ԼՂ հակամարտության գոտում օտարերկրացի վարձկանների շարունակական ներգրավմամբ. Զախարովա Բելգիայի խորհրդարանի պատգամավորը ԼՂ-ում հրետակոծության տակ է ընկել. ՏԱՍՍ Թուրքիան սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանին, այլև քաղաքակրթությանը. Ռուբեն Մելքոնյան Մոսկվայում մեկնարկել են Թեհրանի՝ ԼՂ կարգավորման հարցով նախաձեռնության վերաբերյալ ռուս-իրանական բանակցությունները «Հայրենիք» կուսակցության առաջին զորախումբը շուտով կմեկնի մարտական հերթապահության Իրանը վերանորոգում է Նաթանզի միջուկային կենտրոնը. Associated Press ԵՄ-ն մինչև տարեվերջ գնահատական կտա Թուրքիայի այժմյան վարքագծին. Եվրոպական խորհրդի նախագահ ՀՀ ԶՈւ երկու Սու-25 ինքնաթիռի ոչնչացման մասին ադրբեջանական կողմի հայտարարությունն ապատեղեկատվություն է․ ՊՆ Ուրուգվայի նախկին նախագահները համերաշխություն են հայտնել Հայաստանին Հայկական կողմին է փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում երեսուն զոհված հայ զինծառայողների մարմիններ Սիրիա է ուղարկվել ԼՂ մարտերում սպանված 25 վարձկանի դի. SOHR Շուշիի այսօրվա հրթիռակոծության հետևանքները . ֆոտոշարք ՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը դատապարտված է ձախողման․ ՀՀ ԱԳՆ Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց. պաշտպանական կողմը ձեռնպահ կմնա մեկնաբանություններից Ադրբեջանը թքած ունի իր դիակների վրա․ ՊԲ (տեսանյութ) «Պատասխանատվություն ենք ստանձնում և կօգնենք լուծել ճգնաժամը». Իրանի փոխարտգործնախարար Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա, կան ավերածություններ․ ԱԻՊԾ Ադրբեջանական զինուժը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը. ֆոտոշարք Ֆրեզնոյում խաղաղ ցույցի ընթացքում հայերը ենթարկվել են հարձակման․ 2 հայ դանակահարվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Թուրքերը Լիոնի փողոցներում սպառնալիքներ են հնչեցրել հայերի հասցեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները․ Արցախի ՊԲ ՊԲ-ն ներկայացրել է նորօրյա հերոսներին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2383 դեպք Իրանի երկինքը բանակի ՀՕՊ ստորաբաժանման կարմիր գիծն է «Այստեղ կրկին նոր կյանքեր են ծնվելու». Սամվել Կարապետյանը կվերականգնի Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը Արցախի ՊՆ–ն հրապարակել է ևս 51 զոհի անուն «Ժողովուրդ». Արցախի միջազգային ճանաչումը ԼՂ խնդրի կարգավորման առաջընթացի միակ ճանապարհն է․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ադրբեջանը հերթական անգամ ի ցույց է դրել իր ուխտադրուժ կեցվածքը. Զոհրաբ Մնացականյան Ստեփանակերտում ադրբեջանական ուժերի կիրառած «Սմերչից» վիրավորվել է 2 քաղաքացի. մանրամասներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan