Christie’s աճուրդում վաճառքի է դրվել տիրանոզավրի ամենամեծ կմախքներից մեկը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հոկտեմբերի 6-ին Նյու Յորքում Christie’s աճուրդում կվաճառվի տիրանոզավրի ամենամեծ ու ամենալավ պահպանված կմախքներից մեկը:
Սթեն անունով տիրանոզավրը, որին կոչել են պալեոնթոլոգ Սթեն Սերքիսոնի պատվին, ով 1987 թվականին գտել էր 67 միլիոն տարեկան ոսկորները, վաճառքի է դրվել Հյուսիսային Դակոտայի Black Hills երկրաբանա-հետախուզական ինստիտուտի կողմից: Այնտեղ Սթենը ցուցադրվում է վերջին 20 տարին: Կմախքը բաղկացած է 188 ոսկորից, չափսերը՝ 4 մետր բարձրություն և 12 մետր երկարություն ունի, ատամների երկարությունը՝ շուրջ 27 սանտիմետր:
artguide.com-ի հաղորդմամբ, լոտի արժեքը 6-8 միլիոն դոլար է: Սթենը, ընդլայնված շնորհանդեսի նպատակով, սեպտեմբերի 16-ից հոկտեմեբրի 21-ը ներկայացված է Մանհեթենի կենտրոնում գտնվող Christie’s պատկերասրահում: Այն տեսանելի կլինի նաև փողոցից՝ մեծ պատուհանների շնորհիվ, դա թույլ կտա անցորդներին իմանալ աշխարհի ամենահայտնի դինոզավրերից մեկի մասին: Սթենին պատկերասրահում հնարավոր է տեսնել նախնական ամրագրման միջոցով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում