Շախմատ․ Մանուել Պետրոսյանը՝ Երևանի գավաթակիր
21/09/2020 19:48
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: Շախմատի տանը քիչ առաջ ավարտվեց Երևանի Գավաթի խաղարկության եզրափակիչը, որտեղ մրցում էին Մանուել Պետրոսյանն ու Զավեն Անդրեասյանը։ Մանուել Պետրոսյանը հաղթանակ տարավ 2-0 հաշվով ու նվաճեց Գավաթը։
Կիսաեզրափակչում Մանուելը հաղթել էր Շանթ Պետրոսյանին, իսկ Զավեն Անդրեասյանն առավելության էր հասել Ռոբերտ Հովհաննիսյանի նկատմամբ։
Նշենք, որ այս մրցաշարն անցկացվում է առաջին անգամ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում