Ռակիտիչը հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին

Ռակիտիչը հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: «Սևիլյայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հայտարարել է Խորվաթիայի հավաքականում ելույթներն ավարտելու մասին։

32-ամյա կիսապաշտպանը ազգային թիմի կազմում մասնակցել է 106 խաղի ու խփել 15 գոլ։ Թիմի կազմում 2018 թվականին դարձել է աշխարհի փոխչեմպիոն։

Հիշեցնենք, որ Ռակիտիչը «Սևիլյա» էր վերադարձել աշնան սկզբին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում