AM | RU
USD
EUR
RUB

Ֆրանսիացի քաղաքապետ․ Բավական է, Ադրբեջանը չէ, որ պետք է օրենք սահմանի Ֆրանսիայում

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.amՖրանսիայի Բուրգ-լես-Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն հայտարարություն է տարածել, որում դատապարտում է իր պետության գործերում Ադրբեջանի պետական միջամտությունը: Այս մասին գրում է Nouvelles d'Armenie-ն։

«Բավական է! Ադրբեջանը չէ, որ պետք է օրենք սահմանի Ֆրանսիայում»,- ասում է Մարլեն Մուրիեն։

Բուրգ-լես-Վալանսում մենք դասեր չենք քաղում Ադրբեջանից, «նավթային բռնապետությունից», որն ըստ «Լրագրող առանց սահմանների» 180-ից 168-րդն է:

Նշվում է, որ 2014-ին Մուրիեն ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում, 2018-ին դատարան հայց է ներկայացվել Ադրբեջանի պետության կողմից՝ նպատակ ունենալով անվավեր ճանաչել 2014-ի հոկտեմբերի 5-ին Շուշիի և Բուրգ-լես-Վալանսի միջև ստորագրված բարեկամության կանոնադրությունը:

«Ես ուզում եմ պարզաբանել, որ բողոքարկելով առաջին ատյանի վճիռը, Բաքվի կողմից վիճարկվող մեր բարեկամության կանոնադրությունը մնում է ուժի մեջ օրենսդրորեն, և ոչ ոք չի կարող կանխորոշել Պետխորհրդի վերջնական որոշումը։ Այսօր ես կրկին սպառնալիքների թիրախ եմ դարձել, որին չեմ ենթարկվելու»,- հայտարարել է Մուրիեն։

Հաղորդվում է, որ օգոստոսի 25-ին երեք ադրբեջանցիներ են եկել քաղաքապետարան ու «հրամայել», որ մեկ ժամվա ընթացքում Արցախի դրոշը, որը ծածանվում է մեր քաղաքների դրոշների կողքին, որոնց հետ կապեր ենք պահպանում, հանվի։

Ասել են, թե իբր զբոսաշրջիկներ են, սակայն մոտ 15 րոպե անց Փարիզում Ադրբեջանի դեսպանության մի պաշտոնյա զանգահարել է քաղաքապետի տեղակալին ու փորձել վախեցնել նրան, որպեսզի «Արցախի դրոշն անմիջապես հանվի»։

«Ադրբեջանը, Ալիևը և նրա համախոհները պետք է համակերպվեն այն մտքի հետ, որ չեն կարող բարեկամությունը որոշել, կամ չեղյալ հայտարարել, և որ քաղաքը հարգանք ունի Շուշիի բնակիչների և ընդհանրապես արցախցիների նկատմամբ:

Նույնիսկ եթե մեր Բուրգ-լես-Վալանսում գազ չունենանք, մենք կկարողանանք պաշտպանել մեր քաղաքային սահմանները և մեր լիազորությունները՝ որպես Ֆրանսիայի Հանրապետության ընտրված ներկայացուցիչներ, որոնք շնորհում են մեզ՝ մեզ ընտրած համաքաղաքացիները։ Ե՞րբվանից է օտար պետությունը, Ադրբեջանի բռնապետությունը, իրեն թույլ տվել միջամտել մեր ֆրանսիական տեղական համայնքների գործունեությանը, ինչպես նաև մեր դատական համակարգին։ Սա պետք է դադարեցվի՝ առանց հապաղելու»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Ֆրանսիայում, Բուրգ-լես-Վալանսում, Արցախի դրոշի ցուցադրումը համերաշխության գործողություն է այն ժողովրդի հետ, որին Ադրբեջանը սպառնում է ոչնչացնել ամեն օր՝ աշխարհին ցույց տալով, որ իր միակ հայտարարված հավակնությունը ավարտին հասցնել 1915-ի հայերի ցեղասպանությունը, որոնց երեկ կատարողները այսօր նրանց դաշնակիցներն են:

«Ոչ, ո՛չ Բուրգ-լե-Վալանսը, ո՛չ էլ նրա քաղաքապետ Մարլեն Մուրիեն չեն լինի Բաքվի բռնապետության հրամանատարության ներքո»,- ասում է Մարլեն Մուրիեն։

Լրահոս
Մի քանի օջախային տեղերում մեր զինված ուժերը հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը կասեցրել են. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ) Մենք հայրենիքի պաշտպանությանը լծվելու համար որևէ կոչի չենք սպասել․ Իշխան Սաղաթելյան ՀՀ նախագահը հանդիպել է ԵԽ նախագահի հետ Հայտնի է վերջին 24 ժամում Լեռնային Ղարաբաղի դեմ կռվում մահացած սիրիացի վարձկանների թիվը Հունական նավատորմը պաշտպանիչ պատ է ձևավորել Միջերկրական կղզու շուրջ՝ ի պատասխան թուրքական կողմի գործողությունների «Հանեք մեզ այս ճահճից». Ադրբեջանի բանակի կազմում կռվող վարձկանի զանգը Թուրքիա Conflict Intelligence Team-ը հաստատել է Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի դեմ կռվող սիրիացի վարձկանների առկայությունը Երրորդ երկրները պետք է հեռու մնան հակամարտությունից և չբորբոքեն իրավիճակը. ԱՄՆ Պետքարտուղար Ռուսական օդուժը հզոր հարված է հասցրել Սիրիայի հյուսիսարևմտյան շրջանում տեղակայված ահաբեկչական խմբավորման դիրքերին Ֆրանսիայի կողմից Արցախի ճանաչումը անհավանական ժանրից չէ. Վիենի փոխքաղաքապետ (տեսանյութ) Հարավային ուղղությամբ մարտերը շարունակվում են ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա ՊԲ-ն հրապարակել է ևս 62 զոհի անուն Թուրքական ուժերը դուրս են եկել Սիրիայի հյուսիսում խոշորագույն ռազմակայանից. Al Monitor Լավրովն առանձին հանդիպումներ է ունեցել Մնացականյանի և Բայրամովի հետ ԼՂ-ն Մակրոնից ճանաչում է սպասում. Свободная Пресса-ն փորձագիտական կարծիքներ է ներկայացրել Ինչպես է Արցախի զինուժը խոցում հակառակորդի ստորաբաժանումն ու ստիպում նահանջել (տեսանյութ) Հանդիպել են Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը․ Արման Մուսինյան Հակառակորդի կորուստների վերջին տվյալները Մենք նախապես ծրագրված լայնամասշտաբ պատերազմի մեջ ենք, որը սպառնալիք է ողջ տարածաշրջանին. վարչապետի հարցազրույցը IRNA-ին Իրանն օդային պաշտպանության լայնածավալ զորավարժություններ է սկսել Վարդան Ոսկանյան. Իրանի ներսում պանթյուրքական բաշիբոզուկների ծպտյալ խմբերի զգալի մասը «փուռն են գնացել» Ռուսաստանի համար ժամանակն է վերանայել հարաբերությունները Թուրքիայի հետ․ realtribune.ru Ալիևը հրաժարվել է ԼՂ թեմայով հարցազրույցից Երեք շաբաթում մեր հայրենակիցները Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 4.5 միլիոն դոլար են նվիրաբերել․ ՊՆ մամուլի խոսնակ Գերմանիայում ՀՀ դեսպան. Արցախի ժողովրդի անվտանգությունը պահպանելու միակ ճանապարհը ԼՂ անկախության ճանաչումն է ԵԱՏՄ-ից հումանիտար, առողջապահական և ռազմական նպատակով պետությանը հանձնվող ապրանքների ներմուծումը կազատվի հարկերից Մոսկվայում Զոհրաբ Մնացականյանը հանդիպում կունենա Սերգեյ Լավրովի հետ․ ԱԳՆ Երևանում հանդիպել են Հայաստանի ու Արցախի պաշտոնաթող նախագահները ԱՄՆ-ն մտադիր է իր զորքերն ավելի մոտեցնել ՌԴ սահմաններին. Военное Обозрение «Մեդիա պաշտպան»-ն անթույլատրելի է համարում պատերազմական այս օրերին ներքին լարում ստեղծելու ցանկացած փորձ Ալիևն արդեն մի քանի օր է՝ գտնվում է Թուրքիայում․ Волна Каспия Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1836 դեպք Իսրայելը Սիրիայի հարավում հարձակվել է իրանամետ աշխարհազորայինների վրա. լրատվամիջոցներ Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում. Արցախի ՊՆ Լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում. ԱԻՊԾ Քաղաքացիները ակցիա են անում ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց. ՈՒՂԻՂ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և Կոտայքում Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի ինքնաթիռ․ ՊՆ մամուլի խոսնակ Ես համաձայն չեմ, որ Կազանում սպառվել էր բանակցային ճանապարհով խնդրի լուծումը. Սերժ Սարգսյանի հարցազրույցը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan