ԱԿԲԱ Բանկը Մեղրիում նոր մասնաճյուղ է գործարկել (Տեսանյութ)

ԱԿԲԱ Բանկը Մեղրիում նոր մասնաճյուղ է գործարկել (Տեսանյութ)

ԱԿԲԱ Բանկը Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում գործարկել է Բանկի 61-րդ՝ «Մեղրի» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղը կտրամադրի ԱԿԲԱ Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ամբողջ փաթեթը:

«Այստեղ կարող ենք զարգացնել նորարարական գյուղատնտեսություն, որը տեղի բնակչությանը հնարավորություն կտա իրենց հայտնի մրգերով ու արտադրանքներով ներկա լինել ոչ միայն Հայաստանի շուկայում, այլ նաև՝ Ռուսաստանում և այլ երկրներում։ Այստեղ մատուցելու ենք բանկի գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական բոլոր պրոդուկտները, ծառայությունները, ինչպես նաև ինովացիոն տեխնոլոգիաներով հասանելի կդառնանք ու կնպաստենք նորարարական գյուղատնտեսության զարգացմանը։ Մարզը մեծ պոտենցիալ ունի ու համագործակցելով տեղի ֆերմերների հետ՝ կարող ենք լուրջ խնդիրներ լուծել»,– նշել է ԱԿԲԱ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

Նորաբաց մասնաճյուղում կգործի 24/7 Express Banking-ի սրահ, որտեղ քաղաքացիները կարող են շուրջօրյա գործարքներ կատարել՝ կոմունալ վճարել, վարկ մարել, ավանդ համալրել, մուտքեր կատարել ընթացիկ և քարտային հաշիվներին և օգտվել բանկի տարբեր այլ ծառայություներից։ Բացման կապակցությամբ «Մեղրի» մասնաճյուղի հաճախորդները մինչև նոյեմբերի 14-ը հնարավորություն ունեն 12-24 ամսով ներդնել դասական և ընտանեկան ավանդ՝ արտոնյալ պայմաններով։ Իսկ ArCa Business և Visa Business քարտերը կտրամադրվեն առանց քարտային հաշվի սպասարկման միջնորդավճարի՝ քարտի գործողության ամբողջ ընթացքում:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում