Նորայր Գրիգորյան. Բաց աչքերով
23/09/2020 19:47
Նմանատիպ
Շարունակությունը մնաց ջրերում.
ես ժամն ապրեցի նավաբեկյալի
կորցրած հույսի որոնումներով:
Ահա ճայերը,
ահա ցամաքը,
և վերադարձը դեպի կանաչ դաշտ:
Ես ինձ թողեցի ջրերի խորքում,
իմ երազները՝ խոտերի վրա:
Բոբիկ ոտքերով ջրերի վրա
քայլելուց հետո,
բոբիկ ոտքերով
խոտերի վրա քայլելուց հետո
արթնացա այնտեղ,
ուր ո՛չ քնում են,
ո՛չ էլ արթնանում,
ուր բաց աչքերով երազ են տեսնում
բոբիկ ոտքերով ջրերի վրա,
բոբիկ ոտքերով խոտերի վրա
քայլելու ժամին: