ԱՄՆ-ն ընդլայնել է հակառուսական պատժամիջոցները

ԱՄՆ-ն ընդլայնել է հակառուսական պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ԱՄՆ իշխանություններն ընդլայնել են պատժամիջոցային ցուցակները, որոնք առնչվում են ամերիկյան ընտրություններին միջամտությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեությանը, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակին:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, ԱՄՆ ֆինանսական նախարարության տվյալներով՝ սահմանափակումներ են սահմանվում ՌԴ վեց ֆիզիկական և երկու իրավաբանական անձանց նկատմամբ:

«Այսօրվա պատժամիջոցներն ուղղված են 8 ֆիզիկական անձանց և 7 կազմակերպությունների դեմ, որոնք անմիջականորեն մասնակցում են ռուսական գործունեությանը՝ կապված ամերիկյան պատժամիջոցներից խուսափելու հետ»,– մեկնաբանել է ԱՄՆ ֆիննախարարությունը:

Պատժամիջոցային ցանկում ընդգրկվելը նշանակում է ակտիվների սառեցում ԱՄՆ-ում, ինչպես նաև ցանկում ընդգրկված անձանց հետ գործարքներ կնքելու արգելք ամերիկացի քաղաքացիների կամ ընկերությունների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում