Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մասիս կբերվի Սուրբ Գևորգ Զորավարի մասունքը
Նմանատիպ
Սեպտեմբերի 26-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գևորգ Զորավարի հիշատակի օրը։
Ընդառաջ Արարատի մարզի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի դիմումի՝ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արարատի մարզ կտարվի Սուրբ Գևորգ Զորավարի մասունքը։
Օրվա առիթով, կմատուցվի Սուրբ Պատարագ Արարատի մարզի Մասիս, Մարմարաշեն և Կանաչուտ համայնքների` սրբի անունը կրող եկեղեցիներում: Պատարգի ավարտին Սուրբ Գևորգի մասունքը կզետեղվի վերոնշյալ եկեղեցիներում, որտեղ հավատացյալները հնարավորություն կունենան ստանալու սուրբ մասունքի օրհնությունը։
Բոլորիդ սիրով հրավիրում ենք մասնակցելու Սուրբ Պատարագին՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները։
Պատարագների ժամանակացույցը ստորև`
– Մասիսի Սուրբ Գևորգ եկեղեցի – Պատարագի սկիզբը ժամը 10:00-ին, մասունքը եկեղեցում կզետեղվի ժամը 11:00-11:30:
– Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցի – Պատարագի սկիզբը ժամը 10:30-ին, մասունքը եկեղեցում կզետեղվի ժամը 12:00-12:30:
– Կանաչուտի Սուրբ Գևորգ եկեղեցի – Պատարագի սկիզբը ժամը 11:00-ին, մասունքը եկեղեցում կզետեղվի ժամը 13:00-14:00:
Աղբյուր՝ Ter-hambardzum.net
Հետևեք մեզ նաև Telegram-ում