Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտյոմ Նաղդյանը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտյոմ Նաղդյանը նշանակվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
«Իմ կարծիքով, Նաղդյանը մեր լավագույն կառավարիչներից մեկն է, ահռելի փորձառություն ունեցող անձնավարություն է, որովհետև մի շարք միջազգային նախագծերի հանգույցում է կանգնած եղել և շարունակում է լինել: Նա ժամանակակաից հայացքների տեր, երիտասարդ և արտակարգ սրամիտ անձնավորություն է»,- նշեց Խզմալյանը:
Փոխնախարարն ընդգծեց, որ շուտով լսելու ենք պետական ֆիլհարմոնիայի նոր կոնցեպտի, նոր ուղու, նոր հրամայականի մասին: Ըստ Խզմալյանի` չափազանց կարևոր է, որ մենք իմանանք, թե յուրաքանչյուր կառույց ինչ առաքելություն ունի մեր մշակութային իրականությունում:
Արտյոմ Նաղդյանն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` մագիստրոսի կոչմամբ: Հետագայում ուսումը շարունակել է ԱՄՆ-ում: Նա մի շարք մշակութային խոշոր միջոցառումների կազմակերպմամբ է հանդես եկել, զբաղվել է պրոդյուսինգով և ֆիլմարտադրությամբ: «Հայ ֆեստ» թատերական և «Ջազ ֆեստ» երաժշտական միջազգային փառատոնների տեխնիկական տնօրենն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում