Եվրախորհրդի ղեկավարը դիմել է ԼՂ հակամարտության կողմերին

Եվրախորհրդի ղեկավարը դիմել է ԼՂ հակամարտության կողմերին

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը ԼՂ հակամարտության կողմերին անհապաղ կրակի դադարեցման և բանակցային սեղանի շուրջ վերադարձի կոչ է արել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ռազմական գործողություններն անհապաղ պետք է դադարեցվեն, որպեսզի կանխվի հետագա սրումը: Անհապաղ վերադարձ բանակցային գործընթացին՝ առանց նախապայմանների. սա է առաջ շարժվելու միակ ուղին»,- իր թվիթերյան էջում գրել է պաշտոնյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում