Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը կարող են օգնել երկու հարևան երկրներին տարաձայնությունների խաղաղ կարգավորման հարցում

Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը կարող են օգնել երկու հարևան երկրներին տարաձայնությունների խաղաղ կարգավորման հարցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amԻրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին երկու հարևան երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության կարգավորման հավանական տարբերակը խաղաղ ճանապարհն է անվանել:

«Մենք բազմիցս հարգել ենք Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև այդ երկրների ինքնիշխանությունը: Ադրբեջանն ու Հայաստանը մեր երկու բարեկամն ու եղբայրն են, իսկ երկու երկրների տարածքային ամբողջականությունը կարևոր է մեզ համար»,– «ԻՐՆԱ» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ռաբիին լրագրողների հետ հանդիպմանը:

«Այդ հակամարտությունը կկարգավորվի բանակցությունների միջոցով, և մենք կոչ ենք անում երկու կողմերին իրենց խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով: Կարծում են, որ Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը կարող են օգնել երկու հարևան երկրներին ՄԱԿ-ի բանաձևերի իրագործման հարցում՝ տարաձայնությունների խաղաղ կարգավորման նպատակով»,- հավելել է վերջինս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում