Քառասուն մարդ է զոհվել և տասնյակներ վիրավորնել Իրաքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով

ռնվազն 40 մարդ է զոհվել և տասնյակներ վիրավորվել հուլիսի 14-ին Իրաքում տեղի ունեցած մի շարք պայթյունների հետևանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով The New York Times-ը, այս մասին հայտարարել են անվտանգության պաշտոնյաները: Վերջին ամիսներին բռնություններն Իրաքում հասել են կրիտիկական չափերի: ՆԳ նախարարության հաղո? ?դած տվյալների համաձայն’ այս ամիս Իրաքում զոհերի թիվը գերազանցել է 300-ը: Քարբալա քաղաքում մուսուլմանների սուրբ Ռամադանի անդորրը խախտվել է կենտրոնական շուկայում տեղի ունեցած պայթյունից, որի արդյունքում 9 մարդ զոհվել է, իսկ 22-ը’ վիրավորվել: «Միթե այսպես են մուսուլմանները պահպանում սուրբ Ռամադանի անդորրը», – ասել է պայթյունից վիրավորածներից Ջաֆար Ալին:

Պայթյուններ են տեղի ունեցել Բաղդադ մայրաքաղաքի շուրջ գտնվող քաղաքներում: Ավելի վաղ այդ օրը 11 մարդ զոհվել էր, 68-ը’ վիրավորվել էին Բաղդադից հարավ-արևելք գտնվող Քութ քաղաքի ռմբակոծությունից: Տեղի զայրացած ամբոխը քարեր և կոշիկներ է նետել պայթյունի վայր այցելած գավառի կառավարչի վրա: Բաղդադից հարավ’ Բաբիլում, չորս մարդ զոհվել է կառավարության շենքի մոտ ռումբով զինված ավտոմեքենայի պայթյունից: Անվտանգո ւթյան ներկայացուցիչների հաղորդմամբ’ մայրաքաղաքից հարավ-արևելք գտնվող Նասիրիայում ևս ռումբով զինված մեքենա է պայթել մի հյուրանոցի մոտ’ սպանելով 2 հոգու և վիրավորվելով 12-ին:
Իսկ Բաղդադից արևմուտք’ Ֆալլուջայում, երկու անձիք են սպանվել գերեզմանոցի մոտակայքում անհայտ հրաձիգի կողմից: Բասրայում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով, ինչպես հաղորդել են ոստիկանությունից, սպանվել է չորս մարդ, իսկ վիրավորվել յոթը: Կիրակի առավոտյան Մոսուլում տեղի ունեցած հարձակումների արդյունքում զոհվել է ութ մարդ’ տեղական մի պաշտոնյա, նրա որդին և չորս ոստիկաններ սպանվել են ճամփեզրին տեղադրված ռումբից, իսկ երկու զինվորների վրա կրակել են բանակի անցակետից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում