Դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումները․ Երուսաղեմի Հայոց պատրիարքը դիմել է Իսրայելի նախագահին
Նմանատիպ
Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նամակով դիմել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին՝ կոչ անելով գործադրել ջանքեր՝ դադարեցնելու Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումները։
Պատրիարքը նշում է, որ ադրբեջանական բանակը թիրախավորել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը։
«Ադրբեջանական ագրեսիվ գործողությունների հետևանքով գրանցվել են հարյուրավոր զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության և զինծառայողների շրջանում։
Պարոն նախագահ, ցավալի է տեղեկանալ իսրայելական մամուլից, որ ռազմական ինքնաթիռները, որոնք օգտագործվում են Ադրբեջանի կողմից, մատակարարում է Իսրայելը։
Իսրայելից ուղարկվող սպառազինությունը, անօդաչու թռչող սարքերն ու հրետանին օգտագործվում են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ։
Նման գործելաոճը նշանակում է, որ Իսրայելը, որին անհրաժեշտ է ավելի շատ խաղաղություն, օգնում է Ադրբեջանին վերակենդանացնելու իր թշնամաքը հայերի դեմ՝ խաղաղաստեղծ դիրքորոշում որդեգրելու փոխարեն։
Սույն նամակով դիմում ենք Ձերդ գերազանցությանը՝ հայցելով միջնորդել Ձեր կառավարությանը՝ դադարեցնելու Ադրբեջանին զենքի մատակարարումները։
Դուք խաղաղասեր անձ եք և մեկը, որը քաջածանոթ է Հոլոքոստի և ջարդերի հետևանքով իր ժողովրդի տառապանքներին, հետևաբար, ապավինում ենք Ձեր խղճին և դատողությանը՝ անելու հնարավոր ամեն բան, որպեսզի Իսրայելը դադարեցնի ագրեսոր թշնամի Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը»,- ասված է պատրիարքի նամակում։
Աղբյուր` www.civilnet.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում