Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, Ստեփանակերտում վիրահատում են
01/10/2020 16:25
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Արցախում վիրավորված Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, նրան վիրահատում են Ստեփանակերտի բժշկական կենտրոնում: Լրագրողներն Ադրբեջանի ԶՈւ հրետակոծության արդյունքում վիրավորում էին ստացել Մարտունու քաղաքապետարանի շենքում: Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:
Ավելի վաղ գրել էինք, որ Մարտունիում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորվել են Le Monde-ի 2 լրագրող (Ֆրանսիայի քաղաքացիներ): Նրանց տեղափոխում են Մարտունու հիվանդանոց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում