Բոլորին է հայտարարված պատերազմ, ուղղակի այն սկսվել է այստեղ. Մարիամ Մերաբովա
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am։ «Լռել հնարավոր չէ, չեմ կարող ուրիշ բանի մասին մտածել, հնարավոր չէ այլ բանի մասին մտածել»,- ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում ասում է ռուսաստանաբնակ հայ երգչուհի Մարիամ Մերաբովան։
Նրա կարծիքով, բոլորին է հայտարարված պատերազմ, ուղղակի այն սկսվել է այստեղ:
«Այդ երկու տականքները միավորվել են: Նրանք մեզ ատում են, որովհետև մենք քրիստոնյա ենք, այս հողի տերն ենք, որն ուզում են գրավել ու իրենցը դարձնել:
Իմ ազգը մարտնչող է, բայց խաղաղ են, պաշտպանող, իսկ նման մարտիկների հետ միշտ Աստվածն է»,- ասում է Մարիամ Մերաբովան:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հետևեք մեզ նաև Telegram-ում