Սա Հայոց բանակի նվաճումն է, որը պետք է պահել նաեւ դիվանագիտական ճակատում

Սա Հայոց բանակի նվաճումն է, որը պետք է պահել նաեւ դիվանագիտական ճակատում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, FacebookԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը, որով նրանք վերահաստատեցին բանակցային գործընթացի վերսկսման դեպքում առկա հիմնարար սկզբունքների և համապատասխան միջազգային փաստաթղթերի անկյունաքարային նշանակությունը, սառը ցնցուղ պետք է լինի Ադրբեջանի ղեկավարության համար:

Համանախագահները արձանագրում են այն փաստը, որ արդեն 10 օր տեւող պատերազմում Ադրբեջանին եւ Թուրքիային չի հաջողվել այսպիսի փոփոխությունների ենթարկել ռազմաքաղաքական իրավիճակն Արցախում, որ կտրուկ փոխվեին բանակցային տրամաբանությունն ու խաղադրույքները։

Սա Հայոց բանակի նվաճումն է, որը պետք է պահել նաեւ դիվանագիտական ճակատում։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում