Գեղագիտության ազգային կենտրոնը Երևանում գտնվող արցախցի երեխաներին առաջարկում է մասնագիտական դասընթացներ

Գեղագիտության ազգային կենտրոնը Երևանում գտնվող արցախցի երեխաներին առաջարկում է մասնագիտական դասընթացներ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Գեղագիտության ազգային կենտրոնն իր դռներն է բացում Երևանում գտնվող արցախցի մանուկների և պատանիների առջև` առաջարկելով մասնագիտական դասընթացներ: Այս մասին հայտնում են Գեղագիտության ազգային կենտրոնից՝ ներկայացնելով ժամանակացույցը.

Երկուշաբթիից – Շաբաթ

Նկարչություն` ժամը 13:00-18:00-ին

Ասեղնագործություն` ժամը 15:00-17:30-ին

Տիկնիկագործություն` ժամը 13:00-16:00-ին

Քանդակ` ժամը 15:00-16:30-ին

Ազգային պար` ժամը 15:00-17:00-ին

(Հասցեներ՝ Բայրոն 1/1, Սարյան 33, 35, Մոսկովյան 37, Վարդանանց 5ա)

Երեքշաբթիից – Կիրակի

Այցելություն-Էքսկուրսիա ԳԱԿ Մանկական Արվեստի Թանգարան։

(Հասցե՝ Աբովյան 13)

«Գեղագիտության ազգային կենտրոնը հատկապես Հայրենիքի համար ծավալվող այս պատմական իրադարձությունների պայմաններում առավելապես վստահ է արվեստի եւ մշակույթի միջոցով առողջ և ավյունով լի փոքրիկ հայրենակիցներին բնականոն կյանքին վերադարձնելու անհրաժեշտության մեջ:

Դասընթացներին մասնակցությունն անվճար է: Կտրամադրվեն նաև բոլոր անհրաժեշտ նյութերը»,- հայտնում են կենտրոնից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում