Պատմության պետական թանգարանը ձեռք Է բերել Ալեքսանդր 3-րդի դիմանկարը

Պատմության պետական թանգարանը ձեռք Է բերել Ալեքսանդր 3-րդի դիմանկարը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատմության պետական թանգարանի հավաքածուն համալրվել Է մեծ իշխան Ալեքսանդր Ալեքսանդրովիչի դիմանկարով, որը նկարիչ Իվան Իզվեկովի աշխատանքն Է, այն կարելի Է տեսնել «Ալեքսանդր 3-րդ: Խաղաղարար» ցուցահանդեսում, որը բացվելու Է հոկտեմբերի 14-ին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 5-ին հաղորդել Է թանգարանի մամուլի ծառայությունը:

«Մեծ իշխան Ալեքսանդր Ալեքսանդրովիչի դիմանկարը, որը համալրել Է Պատմության թանգարանի գեղանկարչության հավաքածուն… վերստին հանրությանը հայտնում Է մոռացված ռուս նկարչի անունը եւ ներկայացնում Է գահաժառանգի հազվագյուտ պատկերագրական արտացոլումը»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Ցարաժառանգը պատկերված Է գեներալի համազգեստով՝ գեներալ-համհարզի տարբերանշաններով: Գահաժառանգի դիմանկարն ստեղծվել Է լուսանկարների հիման վրա, որը կատարվել Է «Վեյզենբերգ եւ Կ» արվեստանոցում: «Դիմանկարը Իզվեկովի միակ հայտնի աշխատանքն Է:

Նկարչի մասին քիչ տեղեկություններ են պահպանվել: Գեղարվեստի ակադեմիայի արխիվի փաստաթղթերում նա հիշատակվում Է որպես պաշտոնաթող ենթասպա եւ ինքնուս գեղանկարիչ: Դիմանկարը կարելի Է տեսնել «Ալեքսանդր 3-րդ: Խաղաղարար» ցուցահանդեսում, որը կբացվի 2020 թվականի հոկտեմբերի 14-ից մինչեւ 2021 թվականի փետրվարի 28-ը:

Ինչպես հաղորդվում Է թանգարանի կայքում, ցուցահանդեսի կենտրոնական թեմաներից մեկը կդառնա Ալեքսանդր 3-րդի պետական գործունեությունը: Առաջին անգամ ցուցադրվող արխիվային փաստաթղթերը կարտացոլեն Եվրոպայում, Բալկաններում եւ Հեռավոր Արեւելքում կայսրության արտաքին քաղաքական խնդիրների լուծման դժվարին գործընթացը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում