«Մենք պետք է լի­նենք հա­յե­րի կող­քին»

«Մենք պետք է լի­նենք հա­յե­րի կող­քին»

Այս օ­րե­րին ար­ցախ­ցի­նե­րին ի­րենց զո­րակ­ցու­թյունն են հայտ­նում հան­րա­ճա­նաչ ար­վես­տա­գետ­ներ։ Նրանց թվում է ի­տա­լա­ցի ան­վա­նի դի­րի­ժոր ՋԱՆ­ԼՈՒ­ԿԱ ՄԱՐ­ՉԻԱ­ՆՈՆ։ Նա տե­սաու­ղերձ է հղել‚ ո­րով իր ա­ջակ­ցու­թյունն է հայտ­նում Ար­ցա­խի հո­ղում Ադր­բե­ջա­նի, ՆԱ­ՏՕ-ի ան­դամ Թուր­քիա­յի, իս­լա­միստ ա­հա­բե­կիչ­նե­րի դեմ պայ­քա­րող հա­յե­րին։ «Հա­յերն այդ պա­տե­րազ­մը մղում են միայ­նակ, հա­մար­ձա­կո­րեն և հե­րո­սա­բար։ Ար­ցա­խի հո­ղը միշտ պատ­կա­նել է Հա­յաս­տա­նին: Մենք պետք է լի­նենք Հա­յաս­տա­նի ու հա­յե­րի կող­քին, քան­զի լռու­թյունն ա­մե­նա­վատ բանն է։ Բո­լորս շատ հայ ըն­կեր­ներ ու­նենք և գի­տենք, թե ինչ­պի­սին են հայ ըն­կեր­ներն ու հա­յե­րը։ Դժ­վար պա­հե­րին նրանք զան­գա­հա­րում են, նրանք միշտ կող­քիդ են, մշ­տա­պես հարց­նում են՝ ինչ կա­րող են ա­նել քեզ հա­մար։ Ե­կեք ա­նենք նույ­նը՝ նրանց ցույց տանք, որ մենք նույն­պես այն­տեղ ենք, նրանց հետ և նրանց հա­մար։ Ե­կեք կանգ­նենք հա­յե­րի կող­քին։ Մենք բո­լորս հայ ենք»‚- ա­սել է դի­րի­ժո­րը։

Հի­շեց­նենք‚ որ 2015 թվա­կա­նին Ջան­լու­կա Մար­չիա­նոն այ­ցե­լել էր Ար­ցախ։ Ար­ցա­խի Ան­կա­խու­թյան օ­րը նա մաս­նակ­ցել է «Ռեք­վիե­մի» ար­ցա­խյան պրե­միե­րա­յին։ Դեռևս 2015 թվա­կա­նին նա ա­սել էր‚ թե Ար­ցախ այ­ցե­լե­լով՝ մտա­վա­խու­թյուն չու­նի, որ կհայ­տն­վի Ադր­բե­ջա­նի «սև ցու­ցա­կում»։

Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ

Աղբյուր՝ Irates.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում