Պուտինը Բաքվի նախաձեռնությամբ առաջին անգամ Ալիևի հետ քննարկել է ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

Պուտինը Բաքվի նախաձեռնությամբ առաջին անգամ Ալիևի հետ քննարկել է ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրացման հարցը:

Ինչպես նշում է ria.ru-ն, սա երկու երկրների ղեկավարների առաջին զրույցն է տարածաշրջանում ռազմական գործողությունները սկսելուց ի վեր: Հեռախոսազրույցը կայացել է Բաքվի նախաձեռնությամբ:

«Պետությունների ղեկավարները քննարկել են ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը: Ալիևը և Պուտինը կարծիքներ են փոխանակել ռուս-ադրբեջանական հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ»,- հայտնել են Ալիևի մամուլի ծառայությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում